Հայաստանի հրացանակիրներն Աթենքում ոչնչով աչքի չընկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2010 13:27

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված սուսերամարտի Եվրոպայի  պատանեկան առաջնությունում ոչնչով աչքի չընկան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրից մարտուղյակ էին դուրս եկել խոցասուսերակիր Կարեն Արազյանը և ճկասուսերակիր Գևորգ Հարությունյանը: Խմբային մրցաշարում մեր երկու հրացանակիրներն էլ 1-ական հաղթանակ տարան, մնացած հանդիպումներում պարտվեցին և  դուրս մնացին: Արազյանը 101 մասնակիցների պայքարում 88-րդն էր, իսկ Հարությունյանը 78 մարզիկների մրցավեճում հանգրվանեց 71-րդ հորիզոնականում: Հայաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսան Ավետիսյանը հայտնեց, որ այսպիսի արդյունքն օրինաչափ է: Մեր երկրի ներկայացուցիչներին պակասում է  միջազգային մրցափորձը: Իսկ դրա պատճառն այն է, որ  սահմանափակ է հնարավորությունը Հայաստանի սուսերամարտիկներին միջազգային մրցումների գործուղելու: Ի դեպ, ապրիլին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելու է սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին  մեր երկրից մասնակիցներ չեն լինելու:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply