ԱՄՆ-ում մեկ նահանգ էլ կավելանա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 11:38Ժողովրդական հանրաքվեն օգնեց փոքրիկ ազգին արտահայտել իր ցանկությունը` դառնալ ԱՄՆ-ի թվով 51-րդ նահանգը:
Խոսքը Պուերտո Ռիկոյի մասին է, որի բնակիչները ձգտում են փոփոխություն մտցնել Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարության հետ 114-ամյա հարաբերությունների մեջ: Դրա օգտին է քվեարկել Պուերտո Ռիկոյի բնակչության 54%-ը: 46%-ը ներկա կարգավիճակի պահպանման կողմնակից է:Հանրաքվեի երկրորդ մասում մասնակիցների 61%-ն իր ձայնը տվել է Միացյալ նահանգների 51-րդ նահանգ դառնալու, 33%-ը հանդես է եկել իրենց մեծ ինքնավարություն հատկացնելու առաջարկությամբ, իսկ 5%-ը լրիվ անկախության կողմնակից է:
Վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ կոնգրեսը:






Facebook
Tweet This
Email This Post
