«Միկան» պարտվեց ՀԻԿ-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2010 13:15

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Միկան», որն Իսպանիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում , ստուգողական երրորդ հանդիպումն   անցկացրեց: Աշտարակցի ֆուտբոլիստները 0:2 հաշվով զիջեցին Ֆինլանդիայի ՀԻԿ-ին: Հաշիվը 43-րդ րոպեին բացեց Պիրի Կյարկյաինենը, իսկ 57-րդ րոպեին այն  կրկնապատկեց Մեդոն:

Ստուգողական վերջին  խաղը «Միկան» կանցկացնի մարտի 12-ին: Այդ օրը հայկական թիմը կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ:

Հավելենք, որ առաջին երկու ստուգողական խաղերում «Միկան» միևնույն 1:0 հաշվով հաղթել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին» և իսպանական «Ալխեկիրասին»:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply