ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2012 10:48

Երկօրյա աշխատանքային այցով այսօր Ուկրաինա է մեկնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու նոյեմբերի 7-ից 8-ը Կիևում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 37-րդ նիստին:

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:

Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի և այլ առանցքային հարցերի վերաբերյալ:

Խորհրդի ներքո գործող շտաբի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply