Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռն իջեցվել է Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 10:42
Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը իջեցվել է Էրզրումի օդանավակայանում` զննում անցկացնելու նպատակով:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռը իջեցվելուց հետո կայանվել է VIP շենքի կողքին: Ինքնաթռի շրջակայքը փակել են հրշեջ և շտապ օգնության մեքենաներն ու բեռնատարերը, որպեսզի լրագրողները չկարողանան տեսնել այն:
Էրզրումի փոխքաղաքապետ Օզգյուր Արսլանի գլխավորությամբ ոստիկանական և ժանդարմերիայի խմբերը վարժեցված շների մասնակցությամբ ինքնաթռում զննում են անցկացրել: Այդ ընթացքում օդանավակայանում մյուս ինքնաթիռները նորմալ կերպով շարունակել են իրենց թռիչքները:






Facebook
Tweet This
Email This Post
