Ստամբուլում սիրիական դպրոց է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 10:39

  «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայում բնակվող սիրիացի գործարարների և թուրք բարերարների համատեղ ջանքերով Ստամբուլում սիրիացի երեխաների համար տարրական և միջնակարգ կրթության դպրոց է բացվել:

Դպրոցի տնօրեն Մեհդի ալ Հուսեյնի խոսքերով`այս նախագծի նպատակը հայրենիքից հեռու սիրիացիներին օգնելն է, որպեսզի նրանք պահպանեն իրենց լեզուն և մշակույթը: Նա նաև նշել է, որ դպրոցում, որտեղ 360 երեխա է սովորելու, կիրառվելու է սիրիական կրթական ծրագիրը: Ուսումնական ծրագրում ընդգրկվել է նաև թուրքերենը`որպես երկրորդ լեզու: Դպրոցը իր աշխատանքները կսկսի երկուշաբթի օրը:

«Սիրիացի երեխաները իրենց երկրի ապագան կառուցողներն են: Այնպիսի դպրոցներում, ինչպիսին մերն է, դաստիարակվելու են հեղափոխության պահապանները»,-նշել է տնօրենը:

 

Դիտվել է 629 անգամ:
Print Friendly

Leave a Reply