Նոր պատահար Թուրքիայի վարչապետի նստավայրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 10:36

     Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Անկարայում գտնվող նստավայրում տեղի ունեցող միջադեպերը  շարունակվում են: Այս անգամ էլ վարչապետի նստավայրի դիմաց անհայտ մի անձ չպարզված պատճառով ինքնահրկիզվել է:

Վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցները մարել են  կրակը, այնուհետև կասկածյալին տարել են կառավարական շենք: Ոստիկանական և շտապ օգնության անձնակազմերը դեպքի վայր են շարժվել:

Շուտով հայտնի է դարձել ինքնահրկիզվող մարդու ինքնությունը: Օմեր Ալդեմիրը տեղափոխվել է հիվանդանոցի այրավածքաբանական բաժանմունք: Երբ Օմերին պատգարակով տեղափոխել են, նա բղավել է. «Ինձ այրեցին, կյանքիս վերջ տվեցին», գրում է թուրքական «Akşam»–ը:

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանի նստավայրում ևս մեկ դեպք էր տեղի ունեցել: Զինված անձը ներխուժել էր կառավարական շենք և ատրճանակից երեք կրակոց արձակել, որի հետևանքով մեկ ոստիկան էր վիրավորվել:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply