Կոլումբիայում սատանայի որդին է ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 10:28

Կոլումբիացի 24-ամյա Անա Ֆերիա Սանտոս անունով կինը մի տարօրինակ վիշտ ունի: Նա կարծում է, որ իր երեխան սատանայի որդին է: Նա պատմում է, որ իր 2 ամսական երեխան բերանից կրակ է արձակել և  այրել է ծածկոցը: Որպես փաստարկ նշում է նաև այն,  որ փոքրիկը մի վայրկյանում անհետանում է և միշտ վտանգավոր տեղերից դուրս գալիս: Այս արտասովոր երևույթի մասին է գրում թուրքական «Vatan»–ը:

Կոլումբիայի Նուեվա Էստրելա թաղամասում ապրող կինը սարսափի և վախի մեջ է ապրում: Ըստ նրա պատմածների`երեխան անհետանում և դուրս է գալիս սառնարանից, մահճակալի տակ գտնվող արկղից, մեկ անգամ էլ նույնիսկ ամանների լվացման համար նախատեսված սարքից: Վշտացած կինը մարդկանցից օգնություն է խնդրում,սակայն բոլորը նրա վրա միայն ծիծաղում են:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply