Փրկարարներն օգնության են հասել տարեցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 9:24
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.11-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 42 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1948 թ. ծնված Արծվիկ Աբովյանին` անօգնական վիճակում։ «1-03» ծառայության աշխատակիցները բնակչին բուժօգնություն են ցուցաբերել:
Նույն օրը, ժամը 22.48-ին ոստիկանությունից հայտնել են, որ Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 25 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, մուտք են գործել բնակարան և լոգարանի հատակին, անգիտակից վիճակում, հայտնաբերել 1930 թ. ծնված Մ. Պետրոսյանին։ Փրկարարները բնակչին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին, որոնք նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն։
Ըստ բժշկների` Մ. Պետրոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:






Facebook
Tweet This
Email This Post
