Բնակարանում գտել են 80-ամյա տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 9:22
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 8 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1932 թ. ծնված Գևորգ Սարգսյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
