Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 9:15

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.01-ին ԱԻՆ-ում ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 20 TV 146 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը`  Աբովյանի բնակիչ, 1982 թ. ծնված Սլավիկ Ավագյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները Ս. Ավագյանի դին ձորից դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply