Այրվել է 98 հա խոտածածկ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 9:13
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.21-ին, մարվել՝ 16.51-ին:
Այրվել է մոտ 90 հա խոտածածկ տարածք, որից մոտ 15 հա մարվել է հրշեջ-փրկարարների ուժերով։
Նույն օրը, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 20.31-ին:
Այրվել է մոտ 8 հա բուսածածկ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
