Գվատեմալայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 8:21

Գվատեմալայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի:

Նոյեմբերի 7-ին Գվատեմալայի մայրաքաղաքից 163 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո հարյուրավոր բնակիչների անուններ գրանցվեցին անհետ կորածների ցուցակում:

“1976-ից հետ նման հզոր ցնցում չէր եղել”,- հայտարարել է Գվատեմալայի առաջնորդ Օտտա Պերես Մոլինան: Ցնցումներ են զգացվել նաև Մեքսիկայում ու Սալվադորում:

Նախագահը նշել է, որ  երկրի արևմուտքում լուրջ ավերածությունների մասին  տեղեկություններ կան: Նախնական տվյալներով 125 հազար բնակարաններում հոսանք չկա:  Գործում է  նոր  հնարավոր ցնցումների նախազգուշացումը:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply