Ուրիշների զգացումները կարող ենք քթով զգալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 8:10

Մենք սովոր ենք կարծելու, որ մարդու քիթը գազանի քիթ չէ. մենք չենք զգում կենդանիներին հասու հոտերի նույնիսկ չնչին մասը: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ հոտառությունը մեր կյանքում դեր չունի: Ի վերջո, սննդի թարմությունը մենք  կենդանիների պես հոտառությամբ ենք տարբերում: Ավելին, կարծիք կա, որ հոտերն ազդում են մեզ վրա ավելի բարդ մակարդակով, օրինակ` ֆերոմոնները կարող են խթանել սեքսուալ հակումը, չնայած, մենք անգամ  չենք էլ գիտակցում, որ զգում ենք դրանք:

Նիդեռլանդների համալսարանի հետազոտողները որոշել են ստուգել , թե կարող է արդյոք հոտը նպաստել որպես շփման  միջոց ու կարող ենք արդյոք հոտով հասկանալ, թե  ինչ զգացումներ են ունեցել մյուս մարդիկ: Ստացված արդյունքները շատ հետաքրքիր էին. եթե մենք զգում ենք ինչ որ տհաճ հոտ, երանգ, ապա փորձում ենք շփումը նվազագույնի հասցնել, փակում ենք աչքերն ու քիթը, որպեսզի պոտենցիալ վտանգավոր նյութերը մեզ չվնասեն: Ընդ որում, համապատասխան տեղեկություն կարող է հաղորդել ոչ միայն հոտի սկզբնաղբյուրը, այլև այդ հոտը զգացած  մեկ ուրիշը, որն առաջինն է որսացել այն: Այսինքն, մենք դեռևս կենդանիների նման պահպանել ենք հոտառությամբ սոցիալական ազդակներ ստանալու հատկությունը: Մենք իհարկե դա չենք գիտակցում:

Եվ, եթե իսկապես էլ հոտերը տեղեկություններ են հաղորդում մեր էմոցիոնալ վիճակի մասին, ուրեմն կարելի է հասկանալ, թե ինչու է հանկարծ փչանում տրամադրությունը, երբ մենք լիքը տրասնպորտով ենք երթևեկում: Եթե մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա մեզ շրջապատողները  գուցե հիշում են աշխատանքային անցած օրը  ոչ առանց տհաճության:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply