Պեկինում բացվեց Կոմկուսի XVIII համագումարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 7:41

Պեկինի` ժողովրդական ժողովի տանը բացվեց Չինաստանի 82 -մլնանոց կուսակցության (ամենամեծը ողջ աշխարհի կուսակցություններից) XVIII համագումարը, որը ղեկավարում է ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունեցող երկիրը:

Ֆորումի աշխատանքին, որը կտևի մեկ շաբաթ, կմասնակցեն 2325 պատվիրակներ ու հատուկ հրավիրված անձինք. նախարարությունների, գերատեսչությունների ու զանգվածային կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարներ, որոնք ընդունում են  Չինաստանի կոմկուսի ղեկավար դերը:

Համագումարում հաշվետու զեկույցով  հանդես կգա  գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոն: Պատգամավորները կքննարկեն  երկրի առջև ծառացած  սոցիալ-տնտեսական ոլորտի կարևորագույն խնդիրներ, ինչպես նաև քաղաքական ռեֆորմի հարցեր:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply