ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով 22 հազար մարդ է հոսանքազրկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 7:18
Նյու- Յորքի, Նյու- Ջերսիի և Կոնեկտիկուտի տասնյակ հազարավոր բնակիչներ առատ ձյան պատճառով մնացել են առանց լույսի: Ձնամրրիկը խաթարել է նաև օդային հաղորդակցությունը: Հարյուրավոր չվերթներ են հետաձգվել:
Իսկ մինչ այդ, Նյու Յորքի իշխանությունները հեղեղից զգուշանալով տարհանել էին առափնյա շրջանների բնակիչներին: Որոշ շրջաններ ջրհեղեղի պատճառով հոսանքազրկվել են:
Օդերևութաբանները սպասում են , որ քաղաքում այսօր մինչև 3 սմ անձրև կտեղա ու 5 սմ ձյուն, իսկ քամու արագությունը կհասնի 100 կմ/ժամի:






Facebook
Tweet This
Email This Post
