Հայուհիները պատրաստ չեն բռնցքամարտելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2010 13:03

Չեխիայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի  «Գրան պրի»  միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում են 23 երկրների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի պատիվն են պաշտպանում 6 մարզիկներ` Ազատ Հովհաննիսյանը (57 կգ ), Արա Պուլուզյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Արմեն Եփրեմյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Ի դեպ, ստուգատեսում ուժերն են չափելու նաև կանայք:Սակայն մեր երկրի ներկայացուցիչները որոշել են հայուհիներին այդպիսի փորձությունից զերծ պահել:

Բանն այն է, որ բռնցքամարտի Հայաստանի  այս տարվա առաջնությունում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները թեև նորամուտ են նշել, սակայն  մասնակիցների թիվը քիչ էր: Երեք քաշային կարգերում ընդանենը 7 մարզուհի էր հայտավորվել: Փաստորեն, առայժմ մերոնք պատրաստ չեն այդ մակարդակի մրցումների մասնակցելու: Այդուհանդերձ, նախատեսվում է, որ  հայուհիները հանդես կգան 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում:

Չեխիայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի  «Գրան պրի»  միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում են 23 երկրների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի պատիվն են պաշտպանում 6 մարզիկներ` Ազատ Հովհաննիսյանը (57 կգ ), Արա Պուլուզյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Արմեն Եփրեմյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Ի դեպ, ստուգատեսում ուժերն են չափելու նաև կանայք:Սակայն մեր երկրի ներկայացուցիչները որոշել են հայուհիներին այդպիսի փորձությունից զերծ պահել:

Բանն այն է, որ բռնցքամարտի Հայաստանի  այս տարվա առաջնությունում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները թեև նորամուտ են նշել, սակայն  մասնակիցների թիվը քիչ էր: Երեք քաշային կարգերում ընդամենը 7 մարզուհի էր հայտավորվել: Փաստորեն, առայժմ մերոնք պատրաստ չեն այդ մակարդակի մրցումների մասնակցելու: Այդուհանդերձ, նախատեսվում է, որ  հայուհիները հանդես կգան 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply