Նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2012 18:53

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 09-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 10-12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին ցերեկը կնվազի` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.40C (1941թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.60C (1907թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply