Երեւան-Կունդուզ հեռուստակամուրջը ՀՀ ԱԳՆ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 7, 2012 17:09

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների  համար:

Հեռուստակամուրջի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Դեսպանները բարձր գնահատեցին հայ զինծառայողների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնեցին Հայաստանին  միջազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Այնուհետեւ ուղիղ կապի միջոցով միմյանց ջերմորեն ողջունեցին եւ մաղթանքներ փոխանակեցին հայ սպաներն ու զինվորները իրենց ընտանիքների անդամների հետ:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply