Մեկ շաբաթում ավտովթարից զոհվել է հինգ մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 10, 2010 12:14

Մարտի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, որից 2-ը բացահայտվել է. Այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:
Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 4 դեպքից բացահայտվել է 3-ը, մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքից` 41-ը, խարդախության 24 դեպքից` 22-ը: Բացահայտվել է նաև գողության 42 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, գողության 18, խարդախության 3 և խուլիգանության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply