Նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 7, 2012 14:21

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Ստեմֆորդ Բրիջ»  մարզադաշտում արտագնա հանդիպում կանցկացնի մրցաշարի գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին: Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները «Չելսիի» հաղթանակը գնահատում են 2, «Շախտյորի» հաղթանակը՝ 3,8 գործակցով: Ոչ- ոքիի համար սահմանված է 3,4 գործակիցը:

«Չելսին»  և «Շախտյորն» ընդգրկված են E խմբում: «Շախտյորը» 7 միավորով գլխավորում է աղյուսակը, «Չելսին» ունի 4 միավոր:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply