Վանաձորում կանցկացվի ջրագնդակի հուշամրցաշար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 7, 2012 13:42
Վանաձորի Շավարշ Կարապետյանի անվան մարզադպրոցի լողավազանում առաջիկա կիրակի օրը ` նոյեմբերի 11 –ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս , նախկին ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական 10 –րդ հուշամրցաշարը :
Կազմակերպիչներն են` ջրագնդակի հայկական դաշնությունը և ջրագնդակի վետերանների հայկական ասոցիացիան : Մրցաշարի կայացմանը աջակցում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի քաղաքապետարանը :
Մարզաձևի հայկական դաշնությունից հայտնեցին նաև , որ մրցաշարի նպատակն է հավերժացնել զոհված ազատամարտիկ Արա Մանուկյանի հիշատակը , ինչպես նաև Վանաձորում ստեղծել ջրագնդակի խմբեր ու մասսայականացնել այն :
Հաղթողի կոչման համար կպայքարեն « Երևան » , « Մասիս » , « Վիկտորիա » և « Ակվա Լենդ » երևանյան թիմերը :






Facebook
Tweet This
Email This Post
