Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 7, 2012 13:21

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 82-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ այն նահանջել է 18 հորիզոնականով:

Աաշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի թիմը բարձրացել է 3 , Բուլղարիայի հավաքականը` 15 հորիզոնականով:  Իսկ ահա,Դանիայի  և Չեխիայի ներկայացուցիչները նահանջել են համապատասխանաբար 4 և 3 հորիզոնականներով: Մալթայի հավաքականը մնում է հետին դիրքերում:

Աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Իսպանիայի ընտրանին:

1. Իսպանիա – 1564 միավոր
2. Գերմանիա – 1421
3. Արգենտինա – 1349
4. Պորտուգալիա – 1178
5. Իտալիա – 1169
6. Անգլիա – 1167
7. Հոլանդիա – 1128
8. Կոլումբիա – 1110
9. Ռուսաստան – 1084
10. Խորվաթիա – 1078

22. Դանիա – 851
25. Չեխիա – 806
40. Բուլղարիա – 627
65. Վրաստան – 499
82. Հայաստան – 444
123. Ադրբեջան – 277
150. Մալթա – 166

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply