Մարտական ոչ – ոքիներ` «մահվան խմբում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 7, 2012 12:38
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային մրցաշարի չորրորդ տուրում D խմբում, որը կոչում են «մահվան» գրանցվեցին մարտական ոչ-ոքիներ:
Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ: Ընդ որում, տանտերերը երկու անգամ հետապնդողի դերում էին, սակայն կարողացան խուսափել պարտությունից: «Այաքսը» նույնպես հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը անգլիական «Մանչեսթեր սիթիի» հետ:
Աղյուսակը 8 միավորով գլխավորում է «Բորուսիան»: «Ռեալն» ունի 7 միավոր, «Այաքսը»` 4, իսկ «Մանչեսթեր սիթին»` 2 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
D խումբ
«Ռեալ» – «Բորուսիա»` 2:2
Պեպե, 34, Մեսութ Օզիլ, 89 – Մարկո Ռոյս, 28, Մարիո Գյոտցե, 45
«Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» ` 2:2
Յայա Տուրե, 22, Սերխիո Ագուերո, 74 – Սիմ դե Յոնգ, 10, 17
Ահա թե ինչպես ավարտվեցին խաղերը մյուս խմբերում.
A խումբ
«Դինամո» Կիև – «Պորտու» ` 0:0
ՊՍԺ – «Դինամո» Զագրեբ ` 4:0
Ալեքս, 16, Բլեզ Մատուիդի, 61, Ժերեմի Մենես, 65, Գիյոմ Օրաո, 80
Աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Պորտուն»: ՊՍԺ-ն ունի 9 միավոր, Կիևի «Դինամոն»` 4 միավոր, իսկ Զագրեբի «Դինամոն» միավոր չի վաստակել:
B խումբ
«Օլիմպիակոս» – «Մոնպելյե»` 3:1
Պաուլու Մաչադո, 4, Լեանդրո Գրեկո, 80, Կոնստանտինոս Միտրոգլու, 82 – Յունես Բելհանդա, 67
«Շալկե 04» – «Արսենալ»` 2:2
Յան Հունտելար, 45+2, Ջեֆերսոն Ֆարֆան, 67 – Թեո Ուոլկոտ, 18, Օլիվյե Ժիրու, 26
Աղյուսակը 8 միավորով գլխավորում է «Շալկե 04»-ը: «Արսենալն» ունի 7 , «Օլիմպիակոսը»` 6, «Մոնպելյեն»` 1 միավոր:
C խումբ
«Միլան» – «Մալագա» ` 1:1
Ալեշանդրե Պատու, 73 – Էլիզեու, 40
«Անդերլեխտ» – «Զենիթ»` 1:0
Դիմերկի Մբոկանի, 17
Աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Մալագան»: «Միլանն» ունի 5 , «Անդերլեխտը»` 4,«Զենիթը»` 3 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
