Ջրվեժի շենքերից մեկում բարուրված նորածին են գտել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 7, 2012 11:38

Ջրվեժի Բանավան թաղամասում երեկ` նոյեմբերի 6-ին երեխայի բարուր են գտել: Այս մասին NEWS.am–ի թղթակցին պատմել է բնակիչներից մեկը: Երեկ երեկոյան նշված թաղամասի 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին:

Ըստ մեր զրուցակցի, նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ:

Նորածնին գտնելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Լրատվական վարչությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն, ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական վիճակում թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply