24-ամյա Արփինեն մանկական սրճարանից գողություն է կատարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 7, 2012 10:45

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արփինե Գ.-ին:
Աղջիկը խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ին Արցախի փողոցում գտնվող մանկական սրճարանում սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս, և ներկայացրել է գողոնը:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը, և նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply