Օխոտի ծովի հատակում ջրասուզակները հայտնաբերել են անհետացած “Ամուրսկայա” բեռնանավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 10:26

Ջրասուզակները Օխոտի ծովի հատակում հայտնաբերել են “Ամուրսկայա” բեռնանավը, որն անհետացել էր հոկտեմբերի վերջին: Շանթարյան կղզիների մոտ անհետացած բեռնանավի անձնակազմն 9 մարդուց էր բաղկացած, որոնք տեղափոխում էին 700 տ ոսկու հանքանյութ:
Լուրն իր կայքում հաստատել է ՌԴ ԱԻՆ-ը: Իսկ փրկարարները հայտնել են, որ նավում 11 մարդ է եղել:
Եղանակային բարդ պայմանները դժվարացրել են փրկարարական աշխատանքները: Մասնագետների կարծիքով, նավի հանքանյութը մոտ 4,2 կգ ոսկի է պարունակում, որն այսօր գնահատվում է 230 հազար դոլար:
Հարուցվել է քրեական գործ “Ամուրսկայա” նավի անհետացման կապակցությամբ` “անվտանգ երթևեկության կանոնների խախտման ու տրանսպորտի շահագործման” հոդվածով:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply