Շիրակի մարզում երեք հոգի թունավորվել են բոտուլիզմից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 7, 2012 10:23

Նոյեմբերի 6-ին, ժամը 15.15-ից 21.00-ի սահմաններում բոտուլիզմից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Ա. Խաչատրյան 25 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Աստղիկ Արմենակյանը, Արափի գյուղի բնակչուհի, 1995 թ. ծնված Ջեմմա Իսահակյանը և Հայկավան գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Հովիկ Քալաշյանը:
Ըստ բժիշկների Հ. Քալաշյանի առողջական վիճակը միջին ծանրության է, Ջ. Իսահակյանը, տեղափոխվել է Գյումրու մանկական հիվահդանոց և առողջական վիճակը բավարար է, իսկ Ա.Արմենակյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Դիտվել է 1210 անգամ:

Leave a Reply