Մարիամ Սուխուդյանը կպարգևատրվի «Խիզախ կնոջ» մրցանակով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 10, 2010 11:32

Այսօր ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կնոջ» մրցանակով կպարգևատրի բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Մրցանակը կհանձնվի դեսպանատանը։

Մարիամ Սուխուդյանը հանրությանն առավել հայտնի դարձավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող վիճակի բացահայտումներով:

Մարիամի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց «զրպարտության» մեղադրանք, որը վերափոխվեց «սուտ մատնության»:

Քրեական գործը դեռևս կարճված չէ:

Մարիամ Սուխուդյանն Նուբարաշենի այդ դպրոցում մասնակացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկով և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև՝ սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից:

Դիտվել է 2003 անգամ:
Print Friendly

Leave a Reply