Տավուշի մարզում` անասունի անկում սիբիրախտից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2012 10:15

Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզում` Իջևանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող «Խոլարգել» կոչվող հանդամասում տեղի է ունեցել 2 խոշոր եղջերավոր անասունի անկման դեպք:
Սննդի անվտանգության տեսչության և փորձագիտական կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվել են անասունների այրում և թաղում, իսկ հանդամասում՝ ախտահանման աշխատանքներ:
Նոյեմբերի 6-ին փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անկման պատճառ է հանդիսացել «սիբիրախտ» հիվանդությունը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply