Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 7, 2012 10:09

Նոյեմբերի 6-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: “Դոջ” մակնիշի 05 ՏՕ177 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ս. Ավագյանը թեթև մարմնական վնասվածքներով ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ավտոմեքենայի՝ ձորից դուրս բերման աշխատանքները կշարունակվեն առավոտյան:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply