Սևակ Բալըքրըի գործով դատավարությունը շարունակվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 9:39

Թուրքական բանակում ծառայող հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչն 2011 թվականի ապրիլի 24-ին սպանվել էր Բաթմանի Քոզլուք գավառի ոստիկանական բաժանմունքում իր հետ միասին ծառայող Քըվանչ Աղաօղլուի կողմից: Գործի առնչությամբ դատավարությունները դեռ շարունակվում են, քանի որ դատաբժշկական հստակ տեղեկություն առայժմ չկա, թե ինչ հեռավորությունից են կրակել, իսկ վկաների ցուցմունքներն էլ չեն ավարտվել:
Օրերս այս կապակցությամբ տեղի է ունեցել հերթական դատական նիստը, որի ընթացքում Սևակի մայրը`Անի Բալըքրըն ասել է. «Ձեր կայացրած վճիռը ցույց է տալու, մենք տարբեր ենք, թե ոչ»,-գրում է թուրքական «Radikal»–ը: Նիստին մասնկացել են նաև Սևակի հայրը`Կարապետ Բալըքչըն և քույրը`Լեռնա Օզդեմիրը:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply