Թուրքիայի վարչապետի նստավայր ներխուժած անձը կրկին ձերբակալվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 9:37

Երկու օր առաջ Անկարայում տեղակայված Թուրքիայի վարչապետի նստավայր զինված մարդ էր մտել և երեք անգամ կրակել, որի հետևանքով անվտանգության մեկ աշխատակից թեթև վնասվածք էր ստացել: Դեպքի գլխավոր մեղավորը`Նուրի Բաշքափանը ձերբակալվել էր:
Ահա թուրքական «Haberler»–ը հաղորդում է, որ ձերբակալվածին մեղադրանք է ներկայացվել վախի, անհանգստության կամ խուճապի մեջ գտնվելով կրակոցներ արձակելու մեջ, սակայն նա ազատ է արձակվել: Դրանից հետո տեղեկություն է տարածվել այն մասին, որ Նուրի Բաշքափանը կրկին ձերբակալվել է`այս անգամ ահաբեկչական գործունեության հետ կապ ունենալու մեղադրանքով:
Նուրի Բաշքափանը իր արարքը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Երկար ժամանակ է գործազուրկ եմ, պարտքեր ունեմ: Ավելի վաղ իմ խնդիրների մասին նախարարներին եմ հայտնել, սակայն ոչ մի լուծում չեն կարողացել գտնել: Ես էլ այստեղ գալով այսպիսի քայլի դիմեցի, որպեսզի իմ ձայնը լսվի և իմ խնդիրները հասկանան: Ոչ մեկին վնասելու նպատակ չունեի»,-մեղադրյալի ցուցմունքն է մեջբերում թուրքական «Radikal»–ը:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply