Վերահրատարակվել է Սարգիս Չերքեզյանի գիրքը Հայոց ցեղասպանության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 9:34

  1915 թվականի կոտորածից փրկված Քարամանից մի հարուստ հայ ընտանիքում, որը կարողացել էր արաբական անապատները հասնել 1916 թվականի մայիսի 15-ին ուխտերի ախոռում ծնվում է Սարգիս Չերքեզյանը: Ահա «Belge» հրատարակչության կողմից վերահրատարակվել է ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի զավակի հուշերը, որոնք տեղ են գտել «Dünya hepimize yeter» («Աշխարհը բոլորիս բավական է») գրքի արդեն 5-րդ հրատարակության մեջ: Գրքում պատմվածները կարծես մի հայելի լինեն, որը արտացոլում է 20-րդ դարի Թուրքիան:

«CNN Türk»–ը մեջբերում է գրքի վերաբերյալ «Belge» հրատարակչության մեկնաբանությունները. «Սարգիս Չերքեզյանը մեկն էր, ում աչքերում խորը վիշտ կար, որի պատճառը իր ժողովրդի և ընտանիքի ապրած մեծ ցավն էր և միևնույն ժամանակ մանկական խինդ, մի արժեքավոր կոմունիստ էր, ով իր կյանքի ընթացքում որպես շարքային զինվոր աշխատեց Թուրքիայի կոմունիստական շարժման կարևոր մաս կազմող Թուրքիայի կոմունիստական կուսակցության շարքերում»:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply