Թուրքական մզկիթի մինարեթները Հայաստանից երևալու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 9:17

Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում շարունակվում է Կենտրոնական Մզկիթի կառուցման աշխատանքները, որի 70 մետրի հասնող մինարեթները հնարավոր է լինելու տեսնել հարևան Հայաստանից: Այս մասին է հայտնում «Hyetert»–ը:
Բաղլար թաղամասում մզկիթի շինարարությունը սկսվել է 2006 թվականին և արդեն կատարվել է գործի մոտ 70 տոկոսը: Նոր մզկիթում, որը 2 հազար քկմ տարածք է զբաղեցնում, 6 հազար մարդ կարող է նամազ կատարել: Մզկիթը 70 մետր բարձրությամբ 4 մինարեթ է ունենալու, ինչպես նաև փակ ավտոկայանատեղի, զոհաբերության համար նախատեսված տեղ, դիահերձարան, հոգևորականների ծառայողական մասնաշենք և գրադարան: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2 տարի անց:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply