Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 կետով բարձրացվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2010 10:40

ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ԿԲ մարտի 9-ի նիստում  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացվեց`  սահմանելով այն 6.5%:

Վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը փողի այն գինն է, որով ԿԲ-ն փող է տրամադրում մասնավոր բանկերին:

2010 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը  ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%:

12-ամսյա գնաճի ցուցանիշի նման կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում: Այս պարագայում, փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո մարտից սկսած գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների գների աճով և տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է:

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply