Արարատի մարզի ջրամբարում հայտնաբերել են տղամարդու գլխատված դի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2012 22:20

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ջրամբարում այսօր՝ նոյեմբերի 6-ին ժամը 17։30-ի սահմաններում հայտնաբերվել է գլխատված դի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից. Ջրաշեն գյուղ մեկնած Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարները, ջրամբարում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:

Այս պահի դրությամբ դին դուրս է բերվել ջրամբարից, աշխատանքներ են տարվում դիակի ինքնությունը պարզելու նպատակով։

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի

NEWS.am

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply