Կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2012 21:53

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ նշելով որ հարուցվել են նաև այլ կարգապահական վարույթներ, որոնց մասին տեղեկատվություն կտրամադրվի դրանց ավարտից հետո:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել Նորայր Հակոբյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

«Փաստինֆո»

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply