Շքեղության հարկն իրեն չի արդարացնում. Արմեն Ալավերդյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 20:33

2012 թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ավելին, Ա. Ալավերդյանի տեղեկացմամբ, թանկարժեք մեքենաների ներկրումը նվազել է: «Պայմաններ ստեղծվեցին, որ նման տիպի մեքենաները չներմուծվեն»,- ասաց Ա. Ալավերդյանը: Նրա դիտարկմամբ՝ թանկարժեք մեքենաներ ներկրողները դիմում են խորամանկության, ներկրված մեքենան վերարտահանելով մինչեւ ռուս-վրացական սահման, հետո կրկին ներկրում: Շատերը պարզապես սպասում են, թե ԱԺ-ում օրենքը կրկին կվերանայեն, սակայն Ա. Ալավերդյանը կտրականապես հերքեց այդ տարբերակը:

Կառավարության պաշտոնյան մի հետաքրքիր դիտարկում եւս արեց՝ Երեւանը թանկարժեք մեքենաների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում; «Այդ քանակի շքեղ մեքենաներ փոքր տարածքներում որեւէ այլ երկրում չկա»,- ասաց Ա. Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 1-ից 90 հազ. դոլար եւ ավելի արժողությամբ մեքենա ներկրելիս պետք է վճարել 20 % ակցիզային հարկ:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply