“Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնեսություն» մասնաճյուղում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 20:18
«News.am» կայքում 02.11.2012թ. տպագրված «Ահազանգող չափերի անտառհատումներ Լոռիի մարզում» հոդվածի կապակցությամբ, ի կատարման ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարականի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել «Դսեղի անտառնտեսություն» մասնաճյուղում:
Նշված հոդվածի հավաստիությունն ուսումնասիրելու նպատակով կենտրոնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվեցին «Աթան» համայնքի մոտակա անտառները:
Ոսումնասիրություններից պարզվեց, որ համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ 11.03.2010թ. թիվ 06 հրամանի Մոտկորի անտառպետության 3-րդ պահաբաժնի 11-րդ քառակուսու 4-րդ հատվածում թիվ 001958 համարի անտառհատման տոմսով նշանակվել է սանիտարական հատման նպատակով հատատեղ, որը գտնվում է հոդվածում նկարագրված վայրում:
Մեր կողմից ուսումնասիրվեց վերը նշված հատատեղը: 001958 համարի անտառհատման տոմսով հատման էին նշանակվել թվով 163 ծառ, ընդհանուր 409,98խմ ծավալով, որից 346,89խմ վառելափայտ, 25,82խմ շինափայտ և 37,27խմ ծավալով ջախ: Մեր կողմից ընտրանքային կարգով կատարվեց 21 ծառերի չափագրումներ և ծավալները համեմատվեցին հատատեղի հաշվեգնահատման ցուցակի հետ, որի արդյունքում պարզվեց, որ տարբերությունը կազմում է 6%, ինչը թույլատրելի շեղում է: ՈՒսումնասիրության օրը հատատեղը դեռևս շահագործվում էր,առկա էին գերաններ և ջախ, ծառերը համապատասխան ձևով տաշված և համարակալված էին,սակայն կային որոշակի թերություններ կապված ծառերի և տեղանքի ընտրության հետ:
Շահագործվող հատատեղի միայն մի մասն էր գտնվում անտառկառավարման պլանով սահմանված քառակուսու հատվածում, որը անտառտնտեսության աշխատողների կողմից բացատրվում է GPS սարքավորումների բացակայությամբ:
Ուսումնասիրությունների արդյունքների մասին «ԱՊՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից զեկուցվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարին: Նախարարի կողմից համապատասխան կառույցներին տրվել են խիստ հանձնարարականներ տեղ գտած թերությունների շտկման համար:
Կենտրոնը իր գոհունակությունն է հայտնում Բնահպանական հասարակական կազմակերպություններին համագործակցության և տեղի ունեցող նմանատիպ երևույթներին ժամանակին արձագանքելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
