“Հայանտառ” ՊՈԱԿ “Ջիլիզայի անտառտնեսություն” մասնաճյուղում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 20:16

“Դրուժբաները Ջիլիզայում ոռնում են, անտառը զանգվածաբար հատվում է ” 02.11.2012թ. “Հետք” կայքում տեղադրված լրատվության կապակցությամբ տեղում կատարված ուսումնասիրությունների և “Ջիլիզայի անտառտնտեսություն” մասնաճյուղի տնօրեն Ա. Բարոյանի ներկայացված փաստաթղթերի հիման վրա պարզվում է , որ
Նկարներից մեկում պատկերված փայտանյութը Ջիլիզայի դպրոցին հատկացվելիք վառելափայտն է, որի համար դպրոցը փոխանցման կարգով վճարել է 216հզ. դրամ /վճարման հանձնարարագիր թ.61 19.10.2012թ./:

Հաջորդ նկարներից մեկում պատկերվածը դա քաղաքացի Հարությունյանի կողմից ինքնապատրաստման եղանակով դուրս գրված 5,0 խմ վառելափայտն է:
Մեկ այլ լուսանկարում էլ պատկերված էր Լոռու մարզի Աքորի համայնքի բնակիչ Ա. Սարգսյանին բաց թողնված 4,0 խմ անվճար թափուկ վառելափայտը, համաձայն ՀՀ կառավարության անտառամերձ համայնքների բնակիչներին անվճար վառելափայտ տրամադրելու մասին որոշմանը:

Ըստ “Ջիլիզայի անտառտնտեսություն” մասնաճյուղի տնօրենի անտառանյութի մթերումը կատարվում է թե անտառտնտեսության աշխատակիցների միջոցով և թե ինքնապատրաստման եղանակով: Բացի վառելափայտից մթերվում և իրացվում է նաև շինափայտ: Նկարներից մեկում պատկերված շինափայտը պատրաստվել է հատկացված հատատեղից և ենթակա է իրացման:

Ինչ վերաբերում է “Լալվարի անտառտնտեսություն” մասնաճյուղի տարածքում գտնվող փայտանյութին, ապա մասնաճյուղի տնօրեն Կ. Շահնազարյանի խոսքերով փայտահատները ցույց են տվել օրինականությունը հաստատող փաստաթուղթը և ասել են, որ սպասում են անտառապետին, ոպեսզի թույլատրի բեռնել ավտոմեքենան: Ինչից հետո լրագրողները շարունակել են իրենց ճանապարհը:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply