Սիրիացի կինը եռյակ որդիներին Էրդողանի անունով է կոչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 19:58

 Սիրիացի 28-ամյա Մերիեմ Դիյափը իր ամուսնու 33-ամյա Մեհմեդի հետ երկրում ընթացող ներքին պատերազմից փախչելու համար սիրիական Ռեյհանլը գավառից տեղափոխվել է ուղիղ իրենց գյուղի դիմացի Աթմա ավանը: Այնտեղ Թուրքիա անցնելու համար սպասելու ժամանակ հղի կնոջ`Մերիեմի երկունքի ցավերն են սկսվել: Կնոջը տեղափոխել են Աթմա ավանի բուժկետ: Այնտեղ նա եռյակ տղաներ է ունեցել, որոնց անվանել են Ռեջեփ Թայիփ և Էրդողան`Թուրքիայի վարչապետի անունով: Այս հետաքրքիր տեղեկությունը հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը:

Մերիեմը նշել է, որ նա այդպիսով ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել Թուրքիային Սիրիային օգնություն ցուցաբերելու համար: Վարչապետի անունը կրող երեխաները մոր հետ միասին ապաստանելու են սիրիացիների համար նախատեսված վրանային քաղաքում:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply