Թուրք աշակերտը լքել է պատմության դասը Հայոց ցեղասպանության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 19:49

Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններից մեկում միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտ Բուրաք Դողանսոյը դուրս է եկել դասից, քանի որ ընտանիքը նրան խորհուրդ է տվել լքել դասը այն դեպքում, երբ կուսուցանեն Հայոց ցեղասպանության մասին, որը «ճշմարտությանը չի համապատասխանում»: Թուրքական «Haberler»-ը գրում է, որ ուսուցիչը աշակերտին զգուշացրել է, որ եթե նա դուրս գա դասարանից, ապա կպատժվի, նույնիսկ կհեռացվի դպրոցից:
Աշակերտի արարքի պատճառով դպրոցի տնօրինությունը զանգահարել է նրա ընտանիքին և զարմանք է ապրել, երբ իմացել է, որ Բուրաքի ընտանիքը տեղյակ է տեղի ունեցածից: Երեխայի հայրը`Վելի Բողանսոյը առարկել է, որ աշակերտներին բռին կեպով ուսուցանում են աշխարհի շատ երկրների կողմից չճանաչված ցեղասպանության մասին: «Ո՞րն է ձեր նպատակը: Թուրքիայի և Ֆրանսիայի միջև պատերա՞զմ եք ուզում առաջացնել»,-ասել է աշակերտի հայրը և նշել, որ իրենք շատ անհանգստացած են, որ 14-ամյա երեխային ցեղասպան են կոչում, ինչը հակասում է մարդկայնությանը կամ Ֆրանսիայի ժողովրդավարությանը:
Այնուհանդերձ դպրոցի տնօրինությունը անկարգ աշակերտին այդպես էլ չի պատժել:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply