Աշնանային զորակոչի ժամանակ ՀԽ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2012 17:09

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հանձնաժողովը, որը քննարկելու է 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն և բողոքները, ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 11.00-ին սկսելու է աշխատանքը: Հանձնաժողովն աշխատելու է Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում` երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-15:00-ը:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Հասարկական խորհուրդը դիմում-բողոքներն ընդունելու են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply