Երևանում կհիմնվի 125 հա անտառային գոտի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 10, 2010 10:31

«Կանաչ Երևան»  ծրագրի շրջանակներում այս տարի Երևանում  կհիմնվի 125 հա ընդհանուր օգտագործման անտառային գոտի. այս մասին տեղեկացվեց երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Համաձայն բնապահպանության վարչության պետի զեկույցի՝ 100 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածք հիմնվելու է Էրեբունի վարչական շրջանում, 15 հա՝ Աջափնյակում, 10 հա՝ Շենգավիթում: Միայն նշված  տարածքների համար նախատեսվում է անցկացնել 14 հազար գծամետր ոռոգման  ցանց:

2010թ. տարեկան ծրագրերով լրացուցիչ ևս  20 հազար գծամետր ոռոգման ցանց նախատեսվում է անցկացնել մայրաքաղաքի  մնացած վարչական շրջաններում:
Որպես լրացուցիչ կանաչ գոտի  5,5 հա սիզամարգային տարածք  է հիմնվելու  Էրեբունի ամրոցի արևելյան լանջին:
Նորաստեղծ անտառ-պուրակները կծառայեն որպես միջանկյալ տարածքներ, որոնք կմաքրեն  մայրաքաղաքի օդային ավազանը: Քաղաքապետին զեկուցվեց, որ գարնանային աշխատանքների շրջանակներում արտերկրից ներկրված շուրջ 500 հազար ծաղկասածիլները, որոնք դեռ  խնամվում են ջերմոցներում, կտեղափոխվեն քաղաքային ծաղկանոցներ: Տարիների ընթացքում կանաչ տարածքների քայքայված բուսական շերտը կթարմացվի բուսահողով և կարմիր ավազով:

Դիտվել է 2322 անգամ:
Print Friendly

Leave a Reply