Դատապարտյալը կարող է իր հաշվին ծանրոցներ ուղարկել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2012 15:28

Դատապարտյալը կարո՞ղ է օգտվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցներից:

Տիգրան Սահակյան
ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ- վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ.

– Դատապարտյալն իրավունք ունի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ նամակագրություն վարել, տեսակցություններ ունենալ, օգտվել հեռախոսակապից, ինչպես նաև գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից:

Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում գործում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների հեռագրերի թվի սահմնափակման:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply