Սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 14:28

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ից 11-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ից 10-ը գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Նոյեմբերի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ից 11-ը սպասվում է անձրև:

Երևանի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.0 0C (1970 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.6 0C (1981 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.5 0C
Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply