Հայրը չի ընդունել որդու հրաժարականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2012 13:47

Վլադիկավկազի «Ալանիա» ֆուտբոլի ակումբի նախագահ Վալերի Գազաևը չի ընդունել «Ալանիայի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Գազաևի հրաժարականը: Վերջինս նրա որդին է:

Նոյեմբերի 5-ին «Ալանիան» Ռուսաստանի առաջնության խաղում 0:2 հաշվով պարտվել էր Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Կատարվածից հետո Վլադիմիր Գազաևը հայտնել էր, որ մտադիր է հրաժարական տալ, քանի որ իր գլխավորոծ թիմն ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս: Այն կայացած 14 տուրից հետո վաստակել է 10 միավոր և հայտնվել է վտանգավոր գոտում, այն թիմերի թվում, որոնք հավակնում են հրաժեշտ տալ բարձրագույն խմբին:

«Ալանիայի» նախագահը հայտնել է, որ չի ընդունել հրաժարականը, և Վլադիմիր Գազաևը կշարունակի աշխատել, քանի որ նրան փոխարինող չկա: Նշվել է նաև , որ առաջիկայում բանակցություններ կվարվեն թիմի  նոր գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների հետ:

Վլադիմիր Գազաևը «Ալանիան» գլխավորել էր 2011-ին, երբ թիմն հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում: Նրա ղեկավարությամբ վլադիկավկազցիներն  իրավունք էին ստացել հանդես գալու բարձրագույն խմբում:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply