Օրը ցերեկով առևանգել են բրազիլացի ֆուտբոլային աստղի քրոջը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2012 13:28

Կորել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի քույրը: Ոստիկանությունը կասկածում է, որ նրան առևանգել են: 22-ամյա Անժելիկա Ապարեսիդա Վիեյրան կորել է Կամպինա Գրանդի քաղաքում: Վերջին անգամ նրան տեսել են ռեստորանի մերձակայքում: Ականատեսները վկայություն են տվել, որ նրան առևանգել են սեփական ավտոմեքենայով:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Հալկը, նոյեմբերի 2-ին ստացած  վնասվածքի պատճառով, «Զենիթի» կազմում չի մասնակցելու նոյեմբերի 6-ին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում  կայանալիք բելգիական «Անդերլեխթի» հետ հանդիպմանը:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply