Էրդողանը դեմ է Իրանի դեմ նոր սանկցիաներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 9, 2010 20:22
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ իր այցի ժամանակ, զգուշավորության կոչ արեց Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հետագա սանկցիաների առնչությամբ. հաղորդում է Al Jazeera-ն:
«Ես չեմ հավատում, որ ինչ-որ սանկցիա կբերի արդյունքի»,-ասաց Էրդողանը լրագրողներին, ավելացնելով, որ միջուկային ծրագրի հետ կապված ավելի վաղ ձեռնարկված սանկցիաները Իրանի դեմ «որևէ արդյունքի չեն բերել»:
Նշենք, որ այս ամսվա սկզբին Վիեննայում` ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) խորհրդի նիստում, Եվրամիության ու ԱՄՆ-ի պատվիրակները սպառնացել են Իրանին նոր սանկցիաներով` պատճառաբանելով, որ Իրանը արհամարհում է ՄԱԿ-ի ջանքերը` պարզելու Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակների համար լինելու խնդիրը:
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Իրանին սպառնում են նոր սանկցիաներով:






Facebook
Tweet This
Email This Post
